Իսրայելի խորհրդարանը քվեարկել է Արևմտյան ափի անեքսիայի մասին ոչ պարտադիր օրինագծի շուրջ
Իսրայելի խորհրդարանը քվեարկության կդնի Հորդանան գետի արևմտյան ափի անեքսիայի օգտին չպարտադիր օրինագիծը, որը, ամենայն հավանականությամբ, կընդունվի։ Այս մասին տեղեկացնում են Իսրայելի լրատվամիջոցները։
Առաջարկը ներկայացրել են ծայրահեղ աջ «Կրոնական սիոնիզմ» կուսակցության անդամ Սիմխա Ռոթմանը, «Լիկուդ» կուսակցության անդամ Դեն Իլուզը, ինչպես նաև ընդդիմադիր աջ «Իսրայել Բեյտենու» կուսակցության անդամ Օդեդ Ֆորերը։
Իսրայելի մամուլի համաձայն՝ օրակարգում ներառված առաջարկները գործնական արդյունքներ չեն ունենա և ազդեցություն չեն ունենա Արևմտյան ափի իրավական կարգավիճակի վրա։
Իսրայելի արդարադատության նախարար Յարիվ Լևինը և կապի նախարար Շլոմո Քարհին հայտարարել են, որ նրանք կաջակցեն այդ առաջարկին։