Իսրայելի վրա սպասվող հարձակումից առաջ Իրանը նախազգուշացնում է ավիաընկերություններին երկրի օդային տարածքում Ջիմ Պի Էս համակարգի հնարավոր խափանման մասին
Իսրայելի վրա սպասվող հարձակումից առաջ Իրանը նախազգուշացրել է ավիաընկերություններին երկրի օդային տարածքում Ջիմ Պի Էս համակարգի հնարավոր խափանման մասին։ Հայտարարության համաձայն՝ խափանումը կազդի Իրանի արևմտյան և հյուսիսարևմտյան շրջանների վրա։ Իրանը ավիաընկերություններին խորհուրդ է տալիս փոխել ուղղությունը։
Հաղորդվում է, որ ապրիլի 13-ի հարձակման համեմատ, երբ Իրանը հարյուրավոր հրթիռներ ու անօդաչու թռչող սարքեր արձակեց Իսրայելի ուղղությամբ, այս անգամ Իսրայելն ավելի ագրեսիվ հարձակման է սպասում։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքով՝ Իրանի և «Հեզբոլլահի» հարձակումը կարող է սկսվել օգոստոսի 5-ին։
Իսրայելի հյուսիսային քաղաքապետերի և տեղական խորհուրդների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Իսրայելի Պաշտպանության ուժերի հյուսիսային հրամանատարության հրամանատար Օրի Գորդինն ասաց, որ զինվորականների հարձակողական պլանները պատրաստ են Հեզբոլլահի հետ հնարավոր հակամարտությանը:
Անցյալ շաբաթ Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո Իրանը Իսրայելին սպառնացել է պատասխան քայլերով։