Իսրայելի վրա Իրանի բալիստիկ հրթիռային հարվածի հետևանքով չորս մարդ է զոհվել

10:27, 16.06.2025

Իսրայելի բժշկական օգնության, աղետների հետևանքների վերացման, շտապ օգնության և արյան բանկերի ազգային բժշկական ծառայության՝ «Մագեն Դեյվիդ Ադոմ»-ի տվյալներով՝ Իսրայելի կենտրոնական մասում Իրանի կողմից հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է չորս մարդ։

Վիրավորվել է առնվազն 74 մարդ։

Իրանական հարձակման հետևանքով վնասվել է նաև երկու բնակելի շենք։ Հարձակումն իրականացվել է բալիստիկ հրթիռներով։

Նմանատիպ