Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտնում է, որ հունիսի 13-ից ի վեր Իսրայելում Իրանի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է 24 և վիրավորվել 592 մարդ

14:17, 16.06.2025

Հունիսի 13-ից ի վեր Իսրայելում Իրանի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է 24 մարդ, վիրավորվել՝ 592-ը։ Համապատասխան տվյալները հրապարակել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։

Նեթանյահուի վարչակազմի տվյալներով՝ վիրավորներից տասը գտնվում են ծանր վիճակում։

Հարվածները հասցվել են Իսրայելի 30 վայրերում, և զինված բախման սկզբից ի վեր Իրանը Իսրայելի վրա արձակել է 370 բալիստիկ հրթիռ։

Տեղեկատվության համար՝ Իրանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Իսրայելի ռազմական գործողության սկզբից ի վեր Իրանում զոհվել է 224 մարդ։ Վիրավորվել է 1481 մարդ։ Գերատեսչության տվյալներով՝ զոհվածների և վիրավորների մեծ մասը խաղաղ բնակիչներ են։

Նմանատիպ