Իսրայելի ռազմական ավիացիայի կողմից Սիրիայի ռմբակոծության հետեւանքով երեք մարդ վիրավորվել է
Իսրայելի ռազմական ավիացիայի կողմից Սիրիայի ռմբակոծության հետեւանքով երեք մարդ վիրավորվել է

Իսրայելի ռազմական ավիացիայի կողմից Սիրիայի ռմբակոծության հետեւանքով երեք մարդ վիրավորվել է։

Համաձայն տարածված տեղեկությունների՝ Իսրայելը Լիբանանի տարածքից հրթիռային հարված է հասցրել Հոմս քաղաքի վրա։

Ռմբակոծության թիրախը եղել է զինամթերքի պահեստը։ Ռմբակոծության հետեւանքով բենզալցակայանը հրդեհվել է։ Այրվել են նաև վառելիքի տանկեր և բեռնատարներ։

Սիրիական կառավարական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի հակաօդային պաշտպանության համակարգը կարողացել է մի քանի հրթիռ խոցել։ Հոմս քաղաքից դուրս գտնվող ռազմական օդանավակայանում տեղակայված զինամթերքի պահեստը պատկանել է լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորմանը։