Իսրայելի պաշտպանության ուժերի շտաբի պետ. Իրանի դեմ արշավը չի ավարտվել, մենք մտել ենք նոր փուլ՝ հիմնվելով ընթացիկ գործողության նվաճումների վրա

22:24, 24.06.2025

Իսրայելի պաշտպանության ուժերի շտաբի պետ Էյալ Զամիրն ասել է. «Չնայած ֆենոմենալ արդյունքներին, դեռ ժամանակը չէ բավարարվել ձեռք բերված հաջողություններով»։

Էյալ Զամիրի խոսքով՝ առջևում դեռ շատ մարտահրավերներ կան, այդ իսկ պատճառով իսրայելական կողմը պետք է կենտրոնացած մնա։

«Մենք ավարտել ենք կարևոր գլուխ, բայց Իրանի դեմ արշավը չի ավարտվել։ Մենք անցել ենք նոր փուլի, որը հիմնված է ներկայիս գործողության նվաճումների վրա։ Մենք տարով հետ ենք մղել Իրանի միջուկային ծրագիրը, նույնը վերաբերում է նաև նրա հրթիռային ծրագրին», – ասել է Զամիրը։

Իսրայելի պաշտպանության ուժերի շտաբի պետի խոսքով՝ ուշադրությունը այժմ կուղղվի Ղազայում տեղի ունեցող իրադարձություններին՝ պատանդներին տուն վերադարձնելու համար։

Նմանատիպ