Իսրայելի պաշտպանության ուժերի հաղորդմամբ, Համասի կողմից ազատ արձակված յոթ պատանդներ արդեն գտնվում են Իսրայելում
Համասի կողմից ազատ արձակված յոթ պատանդներ արդեն գտնվում են Իսրայելում։
Համապատասխան տեղեկատվությունը հաստատում են Իսրայելի պաշտպանության ուժերը։
Ազատ արձակված պատանդները նախնական բժշկական զննում կանցնեն Ռեյմսի դաշտային հիվանդանոցում, որտեղ նրանք կհանդիպեն ընտանիքի անդամների հետ։ Դրանից հետո նրանք կտեղափոխվեն հիվանդանոց և կենթարկվեն համապարփակ հետազոտության։
Համասի զինյալները պատանդներին հանձնել են Գազայում գտնվող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին, որոնք նրանց հանձնել են իսրայելական զինվորականներին։
Հիշեցնենք, որ Համասի կողմից պահվում էր 20 կենդանի պատանդ։ Նրանցից տասներեքը, ինչպես սպասվում է, ազատ կարձակվեն առաջիկա ժամերին։