Իսրայելի պաշտպանության ուժերը պնդում են, որ խոցել են «կասկածելի օդային թիրախ», որը արձակվել է Լիբանանից ու մտել է Իսրայելի օդային տարածք
Իսրայելական ուժերը խոցել են Լիբանանից արձակված «կասկածելի օդային թիրախ», որը մտել է Իսրայելի օդային տարածք։ Այս մասին տեղեկություն է տարածվում Իսրայելի պաշտպանության բանակում։
Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ դեպքից 45 րոպե առաջ նախազգուշական ազդանշաններ են հնչել Իսրայելի հյուսիսային մասում՝ Լիբանանի սահմանի մոտ գտնվող երկու բնակավայրերում։
Ըստ տեղեկությունների՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։