Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ ավիահարվածներ են հասցրել Թեհրանում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի էլիտար ստորաբաժանման՝ «Քուդս» ուժերի հրամանատարական կենտրոններին

11:17, 16.06.2025

Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարում են, որ ավիահարվածներ են հասցրել Թեհրանում գտնվող «Քուդս» ուժերի հրամանատարական կենտրոններին, որը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի էլիտար ստորաբաժանում է։

Հարվածները կատարվել են ճշգրիտ հետախուզական տվյալների հիման վրա։

Իսրայելի պաշտպանության ուժերը նաև հայտարարում են, որ «այդ կենտրոնները օգտագործվել են «Քուդս» ուժերի կողմից՝ Մերձավոր Արևելքում Իրանի միջնորդ ռեժիմների օգնությամբ Իսրայելի դեմ ահաբեկչական հարձակումներ պլանավորելու համար»։

Իսրայելական բանակի կողմից հրապարակված նյութերը ցույց են տալիս, որ հարվածները հասցվել են տասը վայրերում։

Նմանատիպ