Իսրայելի պաշտպանության ուժերը Գազայի հատվածում հայտնաբերել են հինգ իսրայելցի պատանդի դի

12:39, 25.07.2024

Իսրայելի պաշտպանության ուժերը Գազայի հատվածում հայտնաբերել են հինգ իսրայելցի պատանդների դիեր, գրում է Ռոյթերսը։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է, որ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից իրականացված հարձակման արդյունքում սպանվել են բոլոր հինգ պատանդները։

Նրանցից մեկը 56-ամյա Մայա Գորենն է, ով մանկապարտեզում դաստիարակչուհի է աշխատել։ Նա սպանվել է Կիբուց Նիր Օզի վրա հարձակման ժամանակ։ Մնացած չորսը զինվորներ էին։

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հայտարարություն է տարածել՝ շնորհակալություն հայտնելով իսրայելցի զինվորներին, ովքեր երեկ Գազայում հայտնաբերել են 5 իսրայելցի պատանդների դիերը և իր համերաշխությունը հայտնել նրանց ընտանիքներին։

«Մեր պարտքն է տուն բերել բոլորին՝ նրանց, ովքեր ողջ են և նրանց, ովքեր պետք է վերադարձվեն Իսրայել՝ հուղարկավորության համար», – ասել է Հերցոգը։

Նմանատիպ