Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը կորցրել է վերահսկողությունը Գազայի հատվածում
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը կորցրել է վերահսկողությունը Գազայի հատվածում։
«ՀԱՄԱՍ-ի ոչ մի ուժ չկա, որը կարող է կանգնեցնել Իսրայելի պաշտպանության բանակը։ Իսրայելի պաշտպանության ուժերը առաջ են շարժվում դեպի բոլոր կետերը։ ՀԱՄԱՍ-ը կորցրել է վերահսկողությունը Գազայի վրա: Ահաբեկիչները փախչում են հարավ: Քաղաքացիները թալանում են ՀԱՄԱՍ-ի բազաները»,- ասել է Գալանտը։
Նա ասել է, որ իսրայելական ուժերը առաջ են շարժվում «ըստ պլանի և կատարում են իրենց առաջադրանքները ճշգրիտ, մահացու»: