Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակն ասել է, որ զինվորականները կշարունակեն հարվածները Գազայի հատվածում, քանի որ ՀԱՄԱՍ-ը չի պահպանում հրադադարի համաձայնագիրը
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարի խոսքով՝ զինվորականները կշարունակեն հարվածներ հասցնել Գազայի հատվածին, քանի որ ՀԱՄԱՍ-ը չի պահպանում հրադադարի համաձայնագիրը։
«Այսօր առավոտվա դրությամբ ՀԱՄԱՍ-ը չի կատարում իր պարտավորությունները և Իսրայելին չի տվել պատանդների անունները՝ հակառակ համաձայնագրին»,- ասել է Հագարը։
Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը նշել է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանձնարարականի համաձայն՝ հրադադարն ուժի մեջ չի մտնի այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի կատարել իր պարտավորությունները։