Իսրայելի պաշտպանության բանակի ղեկավար. Եթե Իրանը սխալվի և նորից հարձակվի Իսրայելի վրա, կխփենք այնտեղ, որտեղ չենք հարվածել այս շաբաթ
Իսրայելի պաշտպանության բանակի ղեկավար. Եթե Իրանը սխալվի և նորից հարձակվի Իսրայելի վրա, կխփենք այնտեղ, որտեղ չենք հարվածել այս շաբաթ

Եթե ​​Իրանը սխալվի և նորից հրթիռային հարձակում գործի Իսրայելի վրա, մենք կհասնենք այն վայրերին, որտեղ այս շաբաթ  չենք հարվածել, ասել է Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատար Հերց Հալևը։

Նրա խոսքով՝ Իրանի կողմից հրթիռային հարձակման դեպքում Իսրայելը կօգտագործի այն հնարավորությունները, որոնք այս անգամ չօգտագործեց։

«Եթե Իրանը սխալվի՝ կրկին հրթիռային հարձակում գործելով Իսրայելի վրա, մենք գիտենք, թե ինչպես հասնել Իրան, հասնել նույնիսկ այնպիսի հնարավորություններով, որոնք այս անգամ չօգտագործեցինք, և շատ ու շատ ուժեղ հարվածներ հասցնենք այն վայրերին, որոնք այս անգամ բաց թողեցինք: Մենք դա արեցինք շատ պարզ պատճառով, քանի որ մեզ կարող է անհրաժեշտ լինել դա նորից անել»,- ասել է Հալևը։