Իսրայելի պաշտպանության բանակը պատերազմական դրություն է հայտարարել Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հրթիռակոծության պատճառով
Իսրայելի պաշտպանության բանակը պատերազմական դրություն է հայտարարել Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հրթիռակոծության պատճառով

Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ իրականացված հրթիռակոծության պատճառով Իսրայելի պաշտպանության ուժերը պատերազմական դրություն են հայտարարել եւ մոբիլիզացնում են զինվորականներին,- հայտնում է «BBC»-ն։

Ըստ լրատվամիջոցի՝ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հրահանգել է զորակոչել պահեստազորայիններին։

Մինչդեռ, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, իսրայելական զինվորականները պատասխան ավիահարվածներ են հասցրել Գազայի հատվածին և զգուշացրել, որ ՀԱՄԱՍ-ը «շատ ծանր գին» կվճարի։

«Առավոտյան Համասը լուրջ սխալ թույլ տվեց և պատերազմ սկսեց Իսրայել պետության դեմ։ Իսրայելի պետությունը կհաղթի այս պատերազմում»,- ասել է Գալանտը։

Գազայի հատվածից այսօր՝ լուսադեմին, հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է առնվազն հինգ և վիրավորվել ավելի քան 100 Իսրայելի քաղաքացի: ՀԱՄԱՍ-ը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։