Իսրայելի պաշտպանության բանակը նշում է, որ չնայած զինադադարին, բանակը կպատասխանի սպառնալիք ներկայացնելու ցանկացած փորձի
Իսրայելի պաշտպանության բանակի հարավային հրամանատարության սպան ասում է, որ չնայած զինադադարին, բանակը կպատասխանի իրեն սպառնալու ցանկացած փորձի։ Այդ մասին տեղեկությունը տարածել են տեղական լրատվամիջոցները։
«Յուրաքանչյուր ոք, ով վտանգ կներկայացնի մեր ուժերի համար, հարվածի տակ կհայտնվի։ Մեր ուժերի անվտանգությունը առաջնահերթություն է. Այսպես ենք վարվել և այսպես ենք վարվելու»,- ասաց Հարավային հրամանատարության ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ ցամաքային գործողությունը եւ դրա արդյունքները ճնշում են ՀԱՄԱՍ-ի վրա, եւ արդյունքում պայմաններ են ստեղծվել պատանդների մի մասին ազատ արձակելու պլանի կատարման համար։
Բարձրաստիճան զինվորականի խոսքով՝ իսրայելական ուժերը կբարձրացնեն պատրաստակամությունն ու պլանավորումը՝ զինադադարի ավարտից հետո առաքելություններ իրականացնելու համար։
«Մենք պատրաստվում ենք ամբողջ ուժով շարունակել հարձակումը զինադադարի ավարտից հետո»,- ասել է Իսրայելի պաշտպանության բանակի հարավային հրամանատարության ներկայացուցիչը։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ թույլ չի տա պաղեստինցիներին վերադառնալ Գազայի հարավային հատվածից դեպի հյուսիս։ Բանակը պնդում է, որ արդեն իսկ ձախողել է նման մի քանի փորձ։