Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Խան Յունիսում ահաբեկչական խմբավորումների կողմից վերահսկվող ավելի քան 50 վայրեր ռմբակոծվել են

16:10, 23.07.2024

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքում ռմբակոծվել է ահաբեկչական խմբավորումների կողմից վերահսկվող ավելի քան 50 վայրեր։

Իսրայելական բանակը հայտնում է, որ ավիահարվածներին զուգահեռ անցած օրվա ընթացքում 98-րդ դիվիզիան մտել է Գազայի հատվածի հարավային հատված։

Խան Յունիսում նոր գործողությունն իրականացնում են դիվիզիայի 7-րդ տանկային բրիգադը, դեսանտային բրիգադը և կոմանդոսական բրիգադը։

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են զենքի պահեստները, դիպուկահարների դիրքերը, շենքերն ու թունելները, որոնք օգտագործում էր ՀԱՄԱՍ-ը։

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ը փորձում է վերախմբավորվել Խան Յունիսում։

 

 

Նմանատիպ