Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ 300 լիտր վառելիք է առաքվել Գազայի Շիֆա հիվանդանոց՝ «հրատապ բժշկական նպատակներով», սակայն ՀԱՄԱՍ-ը թույլ չի տվել բժշկական կենտրոնին այն ստանալ
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ 300 լիտր վառելիք է առաքվել Գազայի Շիֆա հիվանդանոց՝ «հրատապ բժշկական նպատակներով», սակայն ՀԱՄԱՍ-ը թույլ չի տվել բժշկական կենտրոնին այն ստանալ:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության ուժերը ապացույցներ են ստացել, որ ՀԱՄԱՍ-ի մարտիկները խանգարել են հիվանդանոցին վառելիք ստանալ։
Զինվորականները հրապարակել են Իսրայելի պաշտպանության բանակի սպայի և Գազայի առողջապահության բարձրաստիճան պաշտոնյայի հեռախոսազրույցի ձայնագրությունը, ով ասում է, որ Գազայի առողջապահության փոխնախարար Յուսեֆ Աբու ալ-Ռիշը մերժել է հիվանդանոցին վառելիք ստանալ: