Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահի» հրամանատարական կենտրոնին և այլ ահաբեկչական խմբավորումների թիրախներին Լիբանանի հարավում՝ ի պատասխան հարձակումների
Իսրայելի պաշտպանության բանակը ռմբակոծել է հարավային Լիբանանի տարածքը։ Տեղեկությունը տարածում են իսրայելական լրատվամիջոցները։
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ ի պատասխան վերսկսված հարձակումների, նրանք հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» հրամանատարական կենտրոնին և ահաբեկչական խմբավորման այլ օբյեկտներին։ Նրանց տեղեկություններով՝ հարված է հասցվել «Հեզբոլլահ» խմբավորմանը, որը ծրագրում էր հակատանկային հրթիռային հարձակում։
Ավելի ուշ Հեզբոլլահը Լիբանանից 25 հրթիռ և երեք անօդաչու թռչող սարք է արձակել սահմանի երկայնքով մի քանի վայրերում: Լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակումների հետեւանքով ոչ ոք չի տուժել, թեեւ հրդեհ է բռնկվել Բիրանիտ բազայում։