Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Գազայում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի տանը
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Գազայում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի տանը։ Ինչպես նշվում է «X» սոցիալական ցանցում Իսրայելի պաշտպանության բանակի տարածած հայտարարության մեջ, նրանք գիշերը ավիահարված են հասցրել «ՀԱՄԱՍ»-ի առաջնորդի տան վրա։
Իսրայելական բանակի տվյալներով՝ տունն օգտագործվել է որպես ահաբեկչական ենթակառուցվածք եւ եղել է խմբավորման առաջնորդների հանդիպման վայր։
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն ապրում է Քաթարում։