Իսրայելի օդային հարվածները ոչնչացրել են Ղազա քաղաքում գործող վերջին հիվանդանոցի մի մասը

18:35, 13.04.2025

Իսրայելի օդային հարվածի հետևանքով ավերվել է Ղազա քաղաքում գործող վերջին հիվանդանոցի մի մասը։ Ինչպես հաղորդում է BBC-ն՝ հղում անելով ականատեսներին, ավիահարվածի հետևանքով ավերվել են հիվանդանոցի վերակենդանացման և վիրաբուժական բաժանմունքները։

Սոցիալական ցանցերում շրջանառվող տեսանյութերում երևում է երկհարկանի շենքում հրթիռների արձակումից հետո բռնկված հրդեհը։ Կադրերից երևում է, որ հարձակման պահին հիվանդներից մի քանիսը հիվանդանոցում են եղել։

Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ իրենց թիրախը Համասի հրամանատարական կետն էր։

Գազայի արտակարգ ծառայությունները զոհերի մասին որևէ տեղեկություն չեն հրապարակել, սակայն հիվանդանոցի կառավարման համար պատասխանատու կազմակերպությունը հայտնել է, որ գլխի վնասվածքով հիվանդանոց բերված երեխան մահացել է տարհանման ժամանակ։

Նմանատիպ