Իսրայելի ներքին ռազմաճակատի հրամանատարությունը հայտնում է, որ երկրի ողջ տարածքում բոլոր սահմանափակումները վերացվել են

22:56, 24.06.2025

Իսրայելի ներքին ռազմաճակատի հրամանատարությունը հայտնում է, որ երկրի ողջ տարածքում բոլոր սահմանափակումները վերացվել են։ Այս տեղեկատվությունը հաղորդում է «Սի Էն Էն»-ը։

Հանրությանը թույլատրվել է անցնել «լիարժեք ակտիվության» ռեժիմի, չնայած Ղազայի մոտակայքում գտնվող բնակավայրերում մինչև 2000 մարդու հավաքույթները դեռևս սահմանափակ կլինեն։

Բացի այդ, Իսրայելի օդանավակայանների վարչությունը հայտարարել է, որ Բեն Գուրիոնի և Հայֆայի օդանավակայանները վերադառնում են լիարժեք աշխատանքի։

«Մուտքային և մեկնող չվերթների, ինչպես նաև յուրաքանչյուր չվերթի ուղևորների թվի վերաբերյալ բոլոր սահմանափակումները վերացվել են», – ասվում է հայտարարության մեջ։

Նմանատիպ