Իսրայելի նախագահը կոչ է անում Ավստրալիայի կառավարությանը պայքարել հակասեմիտիզմի դեմ Սիդնեյի կրակոցներից հետո
Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը կոչ է արել Ավստրալիայի կառավարությանը պայքարել հակասեմիտիզմի դեմ Սիդնեյի կրակոցներից հետո։
«Այս պահին մեր քույրերն ու եղբայրները Սիդնեյում, Ավստրալիա, հարձակման են ենթարկվում չար ահաբեկիչների կողմից. սա դաժան հարձակում է հրեաների վրա։ Ես կոչ եմ անում Ավստրալիայի կառավարությանը միջոցներ ձեռնարկել և պայքարել հակասեմիտիզմի հսկայական ալիքի դեմ ավստրալական հասարակությունում», – ասել է Հերցոգը։
Տեղեկատվության համար, Սիդնեյի լողափում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ հարձակվողներից մեկը։ Ոստիկանության տվյալներով՝ միջադեպի պահին նրանք լողափում նշում էին Խանուկայի տոնը։ Կրակոցների հետևանքով վիրավորվել է առնվազն 13 մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան։