Իսրայելի մի քանի քաղաքներում ՀԱՄԱՍ-ի պատանդների ազատ արձակման պահանջով բողոքի ցույցեր են անցկացվել
Իսրայելի քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր են անցկացրել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի պատանդներին։ Իսրայելի վրա հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո «ՀԱՄԱՍ»-ը պատանդ է վերցրել 239 մարդու։
Պատանդներին ազատ արձակելու պահանջով ցույցեր են անցկացվել Թել Ավիվում, Երուսաղեմում և այլ քաղաքներում։
Բողոքի ակցիայի մասնակիցների թվում են եղել առևանգվածների ընտանիքի անդամները, հարազատներն ու աջակիցները։