Իսրայելի կառավարությունը Համասին մեղադրում է հրադադարի ռեժիմը խախտելու և պատանդների ազատ արձակման համաձայնագիրը
Իսրայելի կառավարությունը Համասին մեղադրում է հրադադարի ռեժիմը խախտելու և պատանդների ազատ արձակման համաձայնագիրը։
Իսրայելի կառավարության հաղորդումների համաձայն՝ ՀԱՄԱՍ-ը հետ է կանգնել որոշ պայմանավորվածություններից՝ վերջին րոպեին ճգնաժամ ստեղծելով պատանդների ազատ արձակման համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու հարցում:
«Իսրայելի նախարարների կաբինետը չի հավաքվի այնքան ժամանակ, քանի դեռ միջնորդները չեն հայտնել Իսրայելին, որ ՀԱՄԱՍ-ն ընդունել է համաձայնագրի բոլոր տարրերը»,- ասվում է հայտարարության մեջ։
Անցած գիշեր Կատարի կառավարությունը, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեցին, որ համաձայնությունը ձեռք է բերվել, սակայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պնդում է, որ վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել, և մնացել են մի քանի կարևոր մանրամասներ։
Ի գիտություն ձեզ, իսրայելական լրատվամիջոցները, վկայակոչելով ԱՄՆ-ի և արաբ պաշտոնյաներին, հայտնել են, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ։