Իսրայելի կառավարության հաղորդմամբ, գիշերը Իրանի կողմից իրականացված հարվածների հետևանքով Իսրայելում զոհերի թիվը հասել է 13-ի

14:46, 15.06.2025

Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Իսրայելում գիշերային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, այդ թվում զոհվել է երեք անչափահաս։

Հայտարարության մեջ ասվում է, որ առնվազն 380 մարդ վիրավորվել է, որոնցից ինը գտնվում են ծանր վիճակում։

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Իրանը գիշերը Իսրայելի վրա արձակել է ավելի քան 200 հրթիռ։

Նմանատիպ