Իսրայելի հետախուզության թարմացված գնահատականի համաձայն՝ Իրանը պատրաստ է ուղիղ հարձակում սկսել Իսրայելի վրա՝ հնարավոր է օգոստոսի 15-ին հրադադարի շուրջ բանակցություններից առաջ
«Իրանը պատրաստվում է լայնածավալ հարձակման Իսրայելի վրա», -ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը իր ամերիկացի գործընկեր Լլոյդ Օսթինի հետ զրույցում։
ԱՔՍԻՈՍ-ը գրում է, որ իսրայելական հետախուզության թարմացված գնահատականի համաձայն՝ Իրանը պատրաստ է անմիջապես հարձակվել Իսրայելի վրա՝ ի պատասխան Թեհրանում ՀԱՄԱՍ-ի
քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության, ամենայն հավանականությամբ դա կանի մի քանի օրից։
Հետախուզության նոր գնահատականը ցույց է տալիս, որ հարձակումը կարող է տեղի ունենալ օգոստոսի 15-ին հրադադարի համաձայնագրի բանակցություններից առաջ:
Իսրայելի հետախուզական համայնքը կարծում է, որ Հեզբոլլահը, ամենայն հավանականությամբ, առաջին հարվածը կհասցնի՝ ի պատասխան Բեյրութում իր բարձրագույն ռազմական հրամանատարի սպանությանը, իսկ հետո Իրանը կարող է միանալ իր անմիջական հարձակմանը: