Իսրայելի Հայֆա քաղաքում երկու մարդ վիրավորվել է Իրանից արձակված բալիստիկ հրթիռի բեկորներից
Իսրայելի Հայֆա քաղաքում երկու մարդ վիրավորվել է Իրանից արձակված բալիստիկ հրթիռի բեկորներից խոցված լինելու պատճառով։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վիրավորներից մեկը 16-ամյա տղա է, ով գտնվում է ծանր վիճակում։
Մյուս վիրավորը կին է, ով միջին ծանրության վնասվածքներ ունի։