Իսրայելի Հայֆա քաղաքում դանակահարության հետևանքով մեկ մարդ է զոհվել

16:51, 03.03.2025

Իսրայելի Հայֆա նավահանգստային քաղաքի ավտոբուսի կանգառում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա՝ սպանելով 70-ամյա մի տղամարդու։ Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։

Հրատարակության տվյալներով՝ հարձակման հետևանքով վիրավորվել է ևս չորս մարդ։ Ոստիկանությունը այս հարձակումը որակավորում է որպես ահաբեկչության։ Նրանց տեղեկություններով՝ հարձակվողը վնասազերծվել է ողբերգության վայրում։

Փրկարար ծառայության տվյալներով՝ հարձակման հետևանքով վիրավորների թվում են դեռահաս տղա, 30-ն անց տղամարդ և մի կին։ Նրանք լուրջ վնասվածքներ ունեն։ Եվս մեկ վիրավոր 70-ամյա կին է, որը միջին ծանրության վնասվածքներ է ստացել։ Բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց Հայֆայից հյուսիս։

Լրատվամիջոցների տվյալներով՝ անվտանգության ծառայությունները դեռ չեն պարզել հարձակվողի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա Իսրայելի քաղաքացի է։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ հարձակմանը մասնակցել է երկու մարդ։ Սակայն, ինչպես գրում է Times of Israel-ը, այս տեղեկությունը դեռ չի հաստատվել իրավապահների կողմից։

Նմանատիպ