Իսրայելի և «Իսլամական ջիհադ» խմբավորման միջև հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել
Իսրայելի և «Իսլամական ջիհադ» խմբավորման միջև հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել

Իսրայելի և «Իսլամական ջիհադ» խմբավորման միջև հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել, հայտնում է Reuters-ը։

Ենթադրվում է, որ Եգիպտոսի միջնորդությամբ կնքված համաձայնագիրը վերջ կդնի 2021 թվականի տասնօրյա պատերազմից հետո շարունակվող դիմակայությանը: Երկու կողմերը պայմանավորվել են դադարեցնել հարձակումները խաղաղ բնակչության և տների վրա։

Անցած երեքշաբթի օրվանից Իսրայելը մի քանի ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին, ինչին ի պատասխան «Իսլամական ջիհադը» ավելի քան 1000 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Արդյունքում՝ վերջին չորս օրվա ընթացքում 33 պաղեստինցի է սպանվել, այդ թվում՝ վեց անչափահաս։ Ավելի քան 150 մարդ վիրավորվել է։

Պաղեստինցիները հանդիսավոր տրամադրությամբ են դիմավորել հրադադարի համաձայնագիրը։