Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագրի ժամկետն ավարտվել է: Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։
Ինչպես հայտարարել են Իսրայելի պաշտպանության բանակը, Գազայի հատվածում վերսկսել են ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ զինադադարի ժամկետի ավարտից քիչ առաջ Իսրայելը հայտարարեց, որ ոչնչացրել է Գազայի հատվածից արձակված հրթիռը։ Միաժամանակ պայթյուններ ու կրակոցներ են լսվել Գազայի հյուսիսային հատվածում։ Զոհերի մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվում։