Իսրայելի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ հրամայել է դադարեցնել Գազայի հատվածին ջրամատակարարումը
Իսրայելի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ հրամայել է դադարեցնել Գազայի հատվածին ջրամատակարարումը

Իսրայելի էներգետիկայի նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ հրաման է արձակել Գազայի հատված ջրի մատակարարումը դադարեցնելու մասին։ Այս մասին նա գրում է X սոցիալական ցանցում։

«Ես հրամայել եմ անհապաղ դադարեցնել ջրի մատակարարումը Իսրայելից Գազա։ Երեկ ընդհատվել է էլեկտրաէներգիայի և վառելիքի մատակարարումը։ Այն, ինչ եղել է նախկինում, այլեւս չի լինի»,- ասաց նախարարը։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել էր Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին։