Իսրայելը սկսել է ազատ արձակել պաղեստինցի բանտարկյալներին։ BBC-ի փոխանցմամբ՝ 38 ավտոբուս արդեն հատել է Գազայի սահմանը։
Համաձայնագրի շրջանակներում Իսրայելը պետք է ազատ արձակի ահաբեկչության մեջ մեղադրվող ընդհանուր առմամբ 250 պաղեստինցի բանտարկյալների, որոնցից 135-ը կարտաքսվեն արտասահման, իսկ 14-ը՝ տուն՝ Արևելյան Երուսաղեմ։ Մնացած մոտ 100 մարդիկ գտնվում են Ռամալլահ մեկնող ավտոբուսներում։
Բանտարկյալներից բացի, Իսրայելը պետք է ազատ արձակի նաև Գազայում պահվող մոտ 1700 մարդու, այդ թվում՝ 22 անչափահասի։ Համաձայնագրի շրջանակներում Իսրայելն արդեն վերադարձրել է Համասի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ին առևանգված 20 պատանդներին։ Մահացածների մարմինները կհանձնվեն ավելի ուշ։