Իսրայելը պնդում է, որ Համասը հարձակում է սկսել իսրայելական ուժերի վրա, ինչի հետևանքով Իսրայելը հարվածել է Գազային
Իսրայելը պնդում է, որ Համասը հարձակում է սկսել իսրայելական ուժերի վրա, ինչի հետևանքով Իսրայելը հարվածել է Գազային

Համասը հարձակում է սկսել իսրայելական ուժերի վրա, և Իսրայելը պատասխանել է Գազայի վրա հարվածներով, հաղորդում է Times of Israel-ը։

Իսրայելի ռազմական խոսնակը հայտարարել է, որ Համասը մի շարք հարձակումներ է սկսել Գազայի իսրայելական ուժերի վրա։

«Միջադեպերը տեղի են ունեցել Իսրայելի կողմից վերահսկվող տարածքում։ Սա հրադադարի հստակ խախտում է», – ասել է պաշտոնյան։

ՀԱՄԱՍԻ բարձրաստիճան պաշտոնյա Իզզաթ Ալ-Ռիշեկը նշել է, որ Համասը շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի համաձայնագրին և միջադեպի համար մեղադրել է Իսրայելին։

Իսրայելի կառավարությունը և Համասը մի քանի օր է, ինչ միմյանց մեղադրում են հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ։ Իսրայելը հայտարարել է, որ Գազայի և Եգիպտոսի միջև գտնվող Ռաֆահ սահմանային անցակետը կմնա փակ։