Իսրայելը հայտարարում է, որ պատրաստվում է Իրանի հետ պատերազմի վերսկսմանը, որը կարող է տևել շաբաթներ
Իսրայելը հայտարարում է, որ պատրաստվում է Իրանի հետ պատերազմի վերսկսմանը, որը կարող է տևել շաբաթներ

Իսրայելը պատրաստվում է Իրանի հետ պատերազմի անխուսափելի վերսկսմանը, որը կարող է տևել շաբաթներ,- հաղորդում է Times of Israel-ը՝ հղում անելով Channel 12-ին անանուն մնալու պայմանով զրուցած իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի։

«Ամերիկացիները հասկանում են, որ Իրանի հետ բանակցությունները ոչ մի տեղ չեն տանում», – ասել է Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։

«Մենք պատրաստվում ենք և սպասում ենք Թրամփի վերջնական որոշմանը։ Ավելին կիմանանք 24 ժամվա ընթացքում», – իսրայելական լրատվամիջոցներին ասել է աղբյուրը։