Իսրայելը հաստատում է Համասի կողմից յոթ պատանդների հանձնումը։
«Կարմիր խաչի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ յոթ պատանդներ գտնվում են նրանց հսկողության տակ և տեղափոխվում են Գազայի հատվածում գտնվող Իսրայելի պաշտպանության ուժերի տարածք։ Իսրայելի պաշտպանության ուժերը պատրաստ են ընդունել լրացուցիչ պատանդներ, որոնք, հավանաբար, ավելի ուշ կհանձնվեն Կարմիր խաչին», – ասվում է հայտարարության մեջ։
Ինչպես բացատրել է Իսրայելի վարչապետի գրասենյակը, գործընթացը կբաժանվի երկու փուլի և կտևի մի քանի ժամ։ Սկզբում պատանդները կհանձնվեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին, ապա կփոխանցվեն Իսրայել։
Համասը հրապարակել է քսան պատանդների անունները, որոնք ազատ կարձակվեն առաջիկա մի քանի ժամվա ընթացքում։ Այն նաև հրապարակել է 1718 պաղեստինցի բանտարկյալների անունները, որոնց իսրայելական կողմը ազատ կարձակի պատանդների վերադարձից հետո։ Տեղեկության համար, Իսրայելի կառավարությունը նախկինում հաստատել էր Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման ծրագիրը՝ որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներկայացված խաղաղության ծրագրի մաս։