Իսրայելը հաստատում է Արակի ծանր ջրի ռեակտորի վրա հարձակումը
Իսրայելը հաստատում է Արակի ծանր ջրի ռեակտորի վրա հարձակումը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Իսրայելի պաշտպանության ուժերը պնդում են, որ ռեակտորը նախատեսված էր բարձր հարստացված պլուտոնիում արտադրելու համար, որն օգտագործվում է միջուկային զենք պատրաստելու համար։
«Հարվածի թիրախը պլուտոնիումի արտադրության համար նախատեսված բաղադրիչն էր՝ ռեակտորի վերականգնումը և միջուկային զենք ստեղծելու համար օգտագործումը կանխելու համար», – ասվում է հայտարարության մեջ։
Պաշտպանության ուժերի հաղորդմամբ, Իրանի վրա վերջին հարձակմանը մասնակցել է 40 կործանիչ, որոնց թիրախում են եղել տասնյակ ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների կայաններ և իրանական հակաօդային պաշտպանության համակարգեր։