Իսրայելը հաստատել է, որ Գազայի հատվածում հրադադարը կսկսվի հունվարի 19-ին տեղական ժամանակով ժամը 08:30-ին

15:58, 18.01.2025

Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի իրականացումը կսկսվի հունվարի 19-ին տեղական ժամանակով ժամը 08:30-ին։

Վերոնշյալ տեղեկությունը ավելի վաղ հաստատել էին Կատարում։

«Իսրայելի պաշտպանության ուժերը պատրաստ են ընդունել պատանդներին ՀԱՄԱՍ-ի գերությունից ազատվելուց հետո և աշխատում են համապատասխան ֆիզիկական և հոգեբանական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ՝ մանրակրկիտ ուշադրություն դարձնելով յուրաքանչյուր մանրուքին», – ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ:

Նրանք նշել են, որ զինված ուժերը «կշարունակեն գործել»՝ ապահովելու Գազայի հատվածի մերձակայքում ապրող Իսրայելի քաղաքացիների անվտանգությունը։

Նմանատիպ