Իսրայելը Գազայի հատվածում ռմբակոծել է ավելի քան 250 ահաբեկչական օբյեկտ, որի հետևանքով զոհվել է առնվազն 143 պաղեստինցի

13:40, 12.07.2025

Իսրայելի օդուժը վերջին 48 ժամվա ընթացքում Գազայի գոտում ռմբակոծել է ավելի քան 250 ահաբեկչական թիրախ։ Այս մասին գրում է տեղական մամուլը։

Իսրայելի պաշտպանության ուժերի տվյալներով՝ թիրախ են հանդիսացել ականների և զենքի պահեստներ, թունելներ և այլ ահաբեկչական ենթակառուցվածքներ։

«Համաս»-ի վերահսկողության տակ գտնվող առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին երկու օրերի ընթացքում Իսրայելի հարձակման հետևանքով Գազայի գոտում զոհվել է առնվազն 143 պաղեստինցի։

Նմանատիպ