Իսրայելը և Լիբանանը համաձայնության են եկել հրադադարը երկարաձգել 45 օրով
Իսրայելը և Լիբանանը համաձայնության են եկել հրադադարը երկարաձգել 45 օրով

Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են երկարաձգել հրադադարը ևս 45 օրով։

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Պիգոթը Վաշինգտոնում կայացած բանակցությունների երրորդ փուլը որակել է որպես «շատ արդյունավետ»։ Նա ասել է, որ այն հնարավորություն է տալիս հետագա առաջընթաց գրանցել։

Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարը ուժի մեջ է մտել ապրիլի 16-ին։ Բանակցությունները կվերսկսվեն հունիսի 2-ին և 3-ին։ Բացի այդ, երկու երկրների ռազմական պատվիրակությունները կհանդիպեն Պենտագոնում մայիսի 29-ին։