Իսրայելական ուժերը Սիրիայի հարավում գիշերային գործողության ընթացքում ձերբակալել են Համասի մի քանի զինյալների
Իսրայելի զինված ուժերը գիշերային գործողության ընթացքում Սիրիայի հարավում ձերբակալել են Համասի մի քանի զինյալների, հայտնել են Իսրայելի պաշտպանության ուժերը։
Համասի զինյալները ձերբակալվել են իսրայելական զորքերի կողմից սահմանից վեց կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բեյթ Ջին գյուղում։
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են. «Վերջին շաբաթներին հավաքված հետախուզական տվյալների հիման վրա, զինվորականները գիշերը Սիրիայում թիրախային գործողություն են իրականացրել և ձերբակալել Համասի մի քանի ահաբեկիչների, որոնք փորձում էին ահաբեկչական հարձակումներ իրականացնել Իսրայելի քաղաքացիների և Իսրայելի պաշտպանության բանակի ստորաբաժանումների դեմ Սիրիայում», – ասվում է Իսրայելի բանակի հայտարարության մեջ։