Իսրայելական ուժերը կրակ են բացել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների վրա
Իսրայելական ուժերը կրակ են բացել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների վրա։
Ռոյթերսի տվյալներով՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։
Հրապարակման համաձայն՝ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունը միջադեպը գնահատում է որպես լուրջ խախտում։
Իսրայելական զինվորականների խոսքով՝ իրենց զինվորները կրակ են բացել երկու կասկածյալների վրա Լիբանանի Էլ-Համաս շրջանում, որը մոտ է Իսրայելի սահմանին, և միայն ավելի ուշ են հասկացել, որ նրանք ՄԱԿ-ի խաղաղապահներ են։
Նրանց խոսքով՝ վատ եղանակի պատճառով հնարավոր չի եղել նույնականացնել խաղաղապահներին։
Լիբանանում ՄԱԿ-ի օգնության առաքելության տվյալներով՝ իսրայելական ուժերը կրակ են բացել իրենց ներկայացուցիչների վրա «Մերկավա» տանկից և դադարեցրել են կրակը միայն այն բանից հետո, երբ խաղաղապահները պաշտոնական ուղիներով կապ են հաստատել իսրայելական զորքերի հետ։