Իսրայելական ուժերը կրակ են բացել Գազայի հատվածում գտնվող մարդասիրական օգնության կենտրոնի վրա՝ սպանելով առնվազն տասը մարդու, ինչպես նաև հրետակոծել են դպրոցի շենքը՝ սպանելով ութ մարդու
Գազայի հատվածում հումանիտար օգնության կենտրոնի մոտ իսրայելական զինվորների կողմից բացված կրակին զոհվել է առնվազն տասը մարդ։
Արաբական մամուլի տվյալներով՝ կրակոցների հետևանքով վիրավորվել է ավելի քան 60 մարդ։ Տեղեկությունները վկայում են, որ դեպքը տեղի է ունեցել Ռաֆահ քաղաքի մոտ։
Նույնպես, արաբական լրատվամիջոցները, հղում անելով Նասերի հիվանդանոցի աղբյուրին, գրում են, որ Իսրայելի կողմից Խան Յունիսի հյուսիս-արևմուտքում՝ Ալ-Սաթարի շրջանում իրականացված ռմբակոծության հետևանքով զոհվել է երկու մարդ։
Միաժամանակ հաղորդվում է, որ Իսրայելի բանակի օդային ուժերը ռմբակոծել են դպրոցական շենք Գազայի հատվածի հյուսիսում, որտեղ ժամանակավոր ապաստան էին գտել բռնի տեղահանված մարդիկ։ Տարածված տվյալներով՝ ռմբակոծության հետևանքով զոհվել է ութ մարդ։