Իսրայելական ուժերը Գազայում գտել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Համասի կողմից իրականացված հարձակման ժամանակ սպանված երկու պատանդների մարմինները
Իսրայելական ուժերը Գազայում գտել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Համասի կողմից իրականացված հարձակման ժամանակ սպանված երկու պատանդների մարմինները: Նրանք իսրայելա-ամերիկացի զույգ են։
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են, որ 70-ամյա Ջուդի Վայնշտեյն Հագաին, որը նաև Կանադայի քաղաքացի էր, և նրա 72-ամյա ամուսինը՝ Գադի Հագաին, սպանվել են զինված խմբի անդամների կողմից Նիր-Օզ կիբուցի վրա հարձակման ժամանակ: Նրանց մարմինները հայտնաբերվել են գիշերը Խան Յունիսում, հարավային Գազայում, և վերադարձվել են Իսրայել՝ նույնականացման համար։
Գազայում Համասի կողմից այժմ պահվում է 56 պատանդ, որոնցից առնվազն 20-ը, ենթադրաբար, ողջ են։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ցավակցություն է հայտնել Ջուդի և Գադի Հագաների ընտանիքներին։
«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել և նշել մեր մարտիկների և հրամանատարների այս վճռական և հաջող գործողությունը։ Մենք չենք հանգստանա կամ լռելու, մինչև մեր բոլոր պատանդներին՝ մահացածներին և կենդանիներին, տուն չվերադարձնենք», – ասվում է Իսրայելի վարչապետի հայտարարության մեջ։
Իսրայելի ռազմական գործողությունը Ղազայում սկսվել է ի պատասխան Համասի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացված լայնածավալ հարձակման։