Իսրայելական բանակի զինվորները զենք են հայտնաբերել Գազայի հատվածում ամենամեծ՝ Ալ-Շիֆա հիվանդանոցի տարածքում
Իսրայելական բանակի զինվորները զենք են հայտնաբերել Գազայի հատվածում ամենամեծ՝ Ալ-Շիֆա հիվանդանոցի տարածքում

Իսրայելական բանակի զինվորները զենք են հայտնաբերել Գազայի հատվածում ամենամեծ՝ Ալ-Շիֆա հիվանդանոցի տարածքում։ Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։

Իսրայելի պաշտպանության բանակը նշում է, որ Շիֆայի հիվանդանոցում զենքի հայտնաբերումը վկայում է ահաբեկչական խմբավորման առկայության մասին:

Տեղեկություններ չկան, որ պատանդները ներկայումս գտնվում են հիվանդանոցի տարածքում, սակայն Իսրայելի ռազմական ղեկավարությունը կարծում է, որ գործողության արդյունքում նրանք կարող են հետախուզական տեղեկատվություն ստանալ գերիների մասին։

Իսրայելական բանակի զինվորները սպանել են ՀԱՄԱՍ-ի առնվազն հինգ զինյալների՝ հիվանդանոցի մոտ տեղի ունեցած հրաձգության ժամանակ։