Իսրայելական բանակի տվյալներով՝ «Հեզբոլլահը» վերջին ժամերին 25 հրթիռ է արձակել Լիբանանից Իսրայելի ուղղությամբ
Լիբանանի «Հեզբոլլահ» շիական խմբավորումը վերջին ժամերի ընթացքում 25 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները՝ հիմնվելով երկրի պաշտպանության ուժերի վրա։
Իսրայելական բանակի տեղեկություններով՝ «Հեզբոլլահը» նաև ականներով անօդաչու թռչող սարքեր է գործարկել։ Մի քանի հրթիռ հետ է մղվել երկրի հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգից, մի քանիսն ընկել են բաց տարածք։ Անօդաչու թռչող սարքերը բախվել են իսրայելական բանակի սահմանային կետին:
Հարձակումների արդյունքում ոչ ոք չի տուժել։ Իսրայելական բանակը պատասխան կրակ է բացել հրետանու միջոցով։