Իսրայելական բանակը հայտնում է, որ ազատված երեք պատանդներն արդեն Իսրայելի տարածքում են
Իսրայելական բանակի տվյալներով՝ երեք պատանդ արդեն գտնվում են Իսրայելի տարածքում։
«Օրերս ազատ արձակված պատանդները պաշտպանության ուժերի և անվտանգության ծառայության ուղեկցությամբ անցել են Իսրայելի տարածք»,- ասվում է ՊԲ հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտնում է BBC-ն՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակին, ազատ արձակված պատանդներն այս պահին ուղեւորվում են Իսրայելի հարավում գտնվող առաջին բուժկետ, որտեղ նրանք նախնական բուժզննում կանցնեն։
Դորոն Շտայնբրեխերը գտնվում էր Կիբուց Քֆար Ազայի իր բնակարանում, երբ ՀԱՄԱՍ-ը իրականացրեց հարձակումը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին: Էմիլի Դամարը, ով ունի բրիտանական և իսրայելական երկքաղաքացիություն, պատանդ է վերցվել Կիբուց Քֆար Ազզայից։ Ռոմի Գոնենը եղել է Supernova երաժշտական փառատոնին և գերի է ընկել ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ փախչելիս: