Իսրայելական ավիացիան հարձակվել է Ռաֆահի վրա
Իսրայելական ավիացիան հարձակվել է Ռաֆահի վրա

 

Իսրայելի օդուժը գրոհել է Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքը։ Գազայի քաղաքացիական պաշտպանության գործակալության խոսնակ Ահմեդ Ռիդվանիի խոսքով՝ թիրախը եղել է Գազայի միջազգային օդանավակայանի շրջակայքը՝ Ալ Շուկա, Աբու Հալավա և Ալ Սալամ շրջանները։

Վերջերս Իսրայելը հրամայեց տարհանել բնակչությանը Ալ Շուկայից և Ալ Սալամից և հայտարարել ցամաքային գործողության մասին։

Հարկ է նշել, որ մինչև 1,4 միլիոն պաղեստինցիներ ներկայումս ապաստան են գտել Գազայի ամենահարավային քաղաքում՝ Ռաֆահում, որոնք պատերազմի սկսվելուց հետո աստիճանաբար նահանջել են դեպի հարավ՝ Իսրայելի հարձակմանը զուգահեռ։