Իսրայել Կացը պնդում է, որ Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խատիբին սպանվել է
Իսրայել Կացը պնդում է, որ Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խատիբին սպանվել է

Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խատիբին սպանվել է, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Խատիբիին։

Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի հետախուզության նախարարը սպանվել է գիշերը տեղի ունեցած հարվածի ժամանակ։

Իսրայել Կացը հայտարարել է, որ ինքը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն լիազորել են զինվորականներին սպանել իրենց թիրախավորած ցանկացած այլ բարձրաստիճան իրանցի պաշտոնյայի՝ առանց լրացուցիչ թույլտվության։

Իրանը դեռևս չի հաստատել Էսմայիլ Խատիբիի մահը։

Ավելի վաղ Իսրայելի հարվածի հետևանքով սպանվել են Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, Ալի Լարիջանիի որդին՝ Մորտեզան, նրա օգնականներից մեկը և նրա թիկնապահը։ Բացի այդ, ոչնչացվել է Իրանի «Բասիջ» ստորաբաժանման հրամանատար Ղոլամրեզա Սոլեյմանին։