Իսրայել Կաց – Թեհրանի բնակիչները ստիպված կլինեն վճարել բռնապետության գինը՝ լքելով իրենց տները այն տարածքներում, որտեղ անհրաժեշտ կլինի հարձակվել ռեժիմի թիրախների վրա
Թեհրանի ժողովուրդը ստիպված կլինի վճարել բռնապետության գինը՝ լքելով իր տները այն տարածքներում, որտեղ անհրաժեշտ կլինի հարձակվել ռեժիմի թիրախների վրա, սոցիալական ցանցերում գրել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
Իսրայել Կացը պարզաբանել է իր նախորդ մեկնաբանությունը, որում նշել էր, որ Թեհրանի ժողովուրդը շուտով կվճարի իրանական հարձակման գինը։ Նա ասել է, որ Իսրայելը չունի բնակչությանը վնասելու մտադրություն։
«Ես ուզում եմ հստակեցնել. չկա Թեհրանի ժողովրդին ֆիզիկապես վնասելու մտադրություն, ինչպես մարդասպան բռնապետն է անում Իսրայելի ժողովրդի դեմ։ Թեհրանի ժողովուրդը ստիպված կլինի վճարել բռնապետության գինը՝ լքելով իր տները այն տարածքներում, որտեղ անհրաժեշտ կլինի հարձակվել ռեժիմի թիրախների և Թեհրանի անվտանգության ենթակառուցվածքների վրա։ Մենք կշարունակենք պաշտպանել Իսրայելի ժողովրդին», – գրել է Իսրայել Կացը։
Անցած օրվա ընթացքում Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարվածների հետևանքով զոհվել է ութ մարդ։