Իսրայել Կաց. Իրանցի բռնապետը, Թեհրանը վերածում է Բեյրութի, իսկ բնակիչներին՝ պատանդների՝ իր ռեժիմը փրկելու համար
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարում է, որ Թեհրանը կվերածվի Բեյրութի։ Նա ասում է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը կշարունակեն հարվածել։
«Իրանի բռնապետը Թեհրանը վերածում է Բեյրութի և պատանդ է պահում նրա ժողովրդին՝ իր ռեժիմը կենդանի պահելու համար», – ասել է Կացը։
Իսրայելի պաշտպանության ուժերի տվյալներով՝ Իրանը գիշերը մոտ 80 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի վրա։ Հրթիռներից մեկը հարվածել է Բաթ Յամի բնակելի շենքին։ Արդյունքում վեց մարդ զոհվել է, իսկ ավելի քան 200-ը՝ վիրավորվել։ Իսրայելի պաշտպանության ուժերի տվյալներով՝ փրկարարները շարունակում են տարածքում որոնումներ կատարել՝ գտնելու այն մարդկանց, ովքեր կարող են լինել փլատակների տակ։